19:55  ,  1 դեկտեմբերի, 2019

«Ինտերը» հաղթեց Մարտինեսի դուբլի շնորհիվ եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում Միլանի «Ինտերը» իտալացի Անտոնիո Կոնտեի ղեկավարությամբ տանը մրցեց ՍՊԱԼ-ի հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերը» 37 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ 1 միավորի առավելություն ունենալով երկրորդ տեղում ընթացող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ։

«Լացիոն» 3։0 հաշվով առավելության հասավ «Ուդինեզեի» նկատմամբ եւ 30 միավորով երրորդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ինտեր» - ՍՊԱԼ՝ 2։1 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 16, 41 - Մատիա Վալոտի, 50

«Լացիո» - «Ուդինեզե»՝ 3։0

Չիրո Իմոբիլե, 9, 36, 11մ, Լուիս Ալբերտո, 45+1, 11մ

«Պարմա» - «Միլան»՝ 0։1

Թեո Բեռնար Ֆրանսուա, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով