19:53  ,  1 դեկտեմբերի, 2019

Օբամեյանգի դուբլը չօգնեց «Արսենալին» հաղթել (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Նորվիչ Սիթիին»։ Իսպանացի Ունաի Էմերիի պաշտոնանկությունից հետո «Արսենալը» հանդես եկավ Ֆրեդրիկ Յունգբերգի ղեկավարությամբ եւ բավարարվեց 1 միավորով։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

«Արսենալը» 19 միավորով 8-րդ տեղում է եւ 1-ական միավոր հետ է «Վուլվերհեմփթոնից» ու «Շեֆիլդ Յունայթեդից», որոնք եւս խաղացին ոչ ոքի՝ 1։1։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Նորվիչ Սիթի» - «Արսենալ»՝ 2։2 (տեսանյութ)

Տեեմու Պուկի, 21, Թոդ Քանթվել, 45+2 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 29, 11մ, 57

«Վուլվերհեմփթոն» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)

Մեթ Դոհերթի, 64 - Լի Մուսե, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում