23:25  ,  30 նոյեմբերի, 2019

«Բավարիան» պարտություն կրեց Մյունխենում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ տանը մրցեց Լեւերկուզենի «Բայերի» հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Հյուրերին հաղթանակ բերեց ջամայկացի հարձակվող Լեոն Բեյլիի դուբլը։ «Բավարիայի» կազմում աչքի ընկավ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։

«Բավարիան» 24 միավորով չորրորդ տեղում է, «Բայերն» ունի 22 միավոր եւ 7-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բավարիա» - «Բայեր»՝ 1։2 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 34 - Լեոն Բեյլի, 10, 35

Հեռացում՝ Ժոնատան Տա («Բայեր»), 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում