21:44  ,  30 նոյեմբերի, 2019

«Լիվերպուլը» կրկնեց 1988-ի ռեկորդը՝ 31 անընդմեջ հանդիպում առանց պարտության

Անգլիայի Պրեմյեր լիգայի 14-րդ տուրում «Բրայթոնի» նկատմամբ 2։1 հաշվով առավելության հասնելու շնորհիվ «Լիվերպուլը» գերմանացի Յուրգենի Կլոպի գլխավորությամբ կրկնեց ակումբի ռեկորդը՝ 31 անընդմեջ հանդիպում առանց պարտության Անգլիայի առաջնությունում։

1987թ․ մայիսից մինչեւ 1988թ․ մարտ «Լիվերպուլը» Քենի Դալգլիշի ղեկավարությամբ եւս Անգլիայի առաջնություններում պարտություն չէր կրել 31 խաղում անընդմեջ։

1992-ին Անգլիայի Պրեմյեր լիգայի հիմնադրումից հետո «Լիվերպուլն» առաջին անգամ է այսպիսի անպարտելի շարք ունենում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս