17:56  ,  30 նոյեմբերի, 2019

«Ռեալը» հաղթեց պաշտպանների գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորությամբը հյուրընկալվեց «Ալավեսին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Արքայական թիմի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը 52-րդ րոպեին բացեց հաշիվը։ 65-րդ րոպեին Ռամոսի խախտման պատճառով դաշտի տերերը ստացան 11 մետրանոցի իրավունք եւ վերականգնեցին հաշվի հավասարությունը։ 4 րոպե անց «Ռեալի» հաղթական գոլը խփեց իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը։

«Ռեալը» 14 խաղից հետո 31 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 13 հանդիպում անցկացրած «Բարսելոնան» ունի 28 միավոր։ «Ալավեսը» 13-րդն է՝ 18 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ալավես» - «Ռեալ»՝ 1։2 (տեսանյութ)

Լուկաս Պերես, 65, 11մ - Սերխիո Ռամոս, 52, Դանիել Կարվախալ, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում