16:03  ,  30 նոյեմբերի, 2019

Էմերիի հեռանալուց հետո Օզիլին դուրս են բերում սառնարանից. Օմար Մոմանիի ծաղրանկարը

Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի պաշտոնանկությանը:

«Էմերիի պաշտոնանկությունից հետո Օզիլին դուրս են բերում սառնարանից: Կկարողանա՞ նա դառնալ Ֆրեդրիկ Յունգբերգի գաղտնի զենքը»,- այսպես է իր հերթական աշխատանքը վերնագրել Մոմանին:

Հիշեցնենք, որ «Արսենալն» Ունաի Էմերիի պաշտոնանկության մասին հայտարարեց նոյեմբերի 29-ին: Պաշտոնակատար է նշանակվել Էմերիի օգնական, «Արսենալի» նախկին խաղացող Ֆրեդրիկ Յունգբերգը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով