12:46  ,  30 նոյեմբերի, 2019

Նեյմարը մարզվել է ընդհանուր խմբից առանձին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Մոնակոյի» հետ խաղին նախորդած մարզումն անցկացրել է ընդհանուր խմբից առանձին՝ անհատական ծրագրով:

L'Equipe-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ի մարզչական շտաբը գոհ չէ Նեյմարի ֆիզիկական վիճակից, և հնարավոր է, բրազիլացի հարձակվողը չմասնակցի «Մոնակոյի» դեմ խաղին:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Տեղեկացնենք, որ ՊՍԺ - «Մոնակո» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս