12:17  ,  30 նոյեմբերի, 2019

«Սոչի» - «Օրենբուրգ» հանդիպումը հետաձգվել է

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի՝ «Սոչի» - «Օրենբուրգ» հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է, տեղեկացնում է Ռուսաստանի առաջնության մամուլի ծառայությունը:

Հանդիպման հետաձգման պատճառը «Սոչիում» տարածված համաճարակն է, որի պատճառով թիմի միանգամից 10 ֆուտբոլիստ դուրս է մնացել շարքից:

Ավելի վաղ «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին հույս էր հայտնել, որ «Սոչիի» ֆուտբոլիստները կհասցնեն ապաքինվել և մասնակցել «Օրենբուրգի» դեմ խաղին:

Նշենք, որ «Սոչի» - «Օրենբուրգ» հանդիպումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում