10:12  ,  30 նոյեմբերի, 2019

Ալեգրին մերժել է «Արսենալին»

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը չի պատրաստվում մարզչական աշխատանքի անցնել, տեղեկացնում է Sky Italia-ն:

Ալեգրին մերժել է Լոնդոնի «Արսենալը» գլխավորելու առաջարկը և Պրեմյեր լիգան ներկայացնող թիմերից պատրաստ է պայմանագիր կնքել միայն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հիշեցնենք, որ «Արսենալը» նոյեմբերի 29-ին պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին:

Անցած մրցաշրջանի ավարտից հետո Թուրինի «Յուվենտուսից» հեռացած Մասիմիլիանո Ալեգրին դեռ չունի աշխատանք։ Նրա ծառայություններով հետաքրքրվում են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում