21:02  ,  29 նոյեմբերի, 2019

Լաուտարո Մարտինեսը՝ ՉԼ-ի շաբաթվա լավագույն գոլի հեղինակ

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն գոլի հեղինակին:

Լավագույն գոլի հեղինակի կոչմանն արժանացել է Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որը «Սլավիայի» դեմ խաղում Լուկակուի փոխանցումից հետո ընթացքից գրավել էր մրցակցի դարպասը:

Շաբաթվա լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում էին նաև «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Սվեն Բենդերը և «Ատալանտայի» հարձակվող Ալեխանդրո Գոմեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում