18:50  +04,  29 նոյեմբերի, 2019

Հայ թաեքվոնդոիստները մեդալներ են նվաճել Հարավային Կորեայում (ֆոտո)

Հայ թաեքվոնդոիստները արծաթե եւ բրոնզե մեդալներ են նվաճել Հարավային Կորեայի Մուչժու քաղաքում անցկացված 2019 Korean Ambassador's Cup Taekwondo World Championship-ում, որին առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանը՝ երկու ներկայացուցիչով:

Մրցաշարին մասնակցել է 44 երկրի 146 թաեքվոնդոիստ: Այն անցկացվել է օլիմպիական քաշային կարգերում: Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Խաչիկյանը 59 կգ քաշայինների պայքարում նվաճել է արծաթե մեդալ, իսկ 63 կգ քաշային Հրաչ Հակոբյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Մրցաշարը կազմակերպվել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից, որին ներկա են եղել մասնակից պետությունների դեսպանները: Հայ թաեքվոնդոիստներին մրցավայր է ուղեկցել Երեւանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը:

Ըստ Խաչիկյանի, 2020 թվականին նախատեսվում է 1982-1985թթ աշխարհի քառակի չեմպիոն, մեծ վարպետ Կուկ Հվան Ջանգի այցը Հայաստան:

«Ունենք պայմանավորվածություն նաեւ, որ 2020 թվականին 2 տարի ժամկետով Հայաստան կգործուղվի կորեացի փորձառու մարզիչ, որը կաշխատի հայ թաեքվնոդոիստների հետ: Երեւանի թաեքվոնդոյի ֆեդերացիային էլ կտրամադրվի թաեքվոնդոյի մարզագույք:

Մրցաշարին մասնակցեցինք Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Չանգ Ջաե Բոքինի հրավերով:

Հիշեցնեմ, որ 2019 թվականի մայիսի 17-ին Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվեց WTF թաեքվոնդոյի համահայկական մրցաշար ՝ «Հայ-կորեական բարեկամության գավաթ» խորագրով: Մրցաշարը կազմակերպվել էր Երևանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից՝ Մոսկվայում գտնվող Կորեայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ»,- ասաց Վրեժ Խաչիկյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս