12:42  ,  29 նոյեմբերի, 2019

Եվրոպայի լիգա․ Լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են պորտուգալական «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը, գերմանական «Այնտրախտի» կիսապաշտպան Դաիտի Կամադան եւ պորտուգալական «Պորտուի» հարձակվող Վենսան Աբուբաքարը։

Ֆերնանդեշը երկու գոլ է խփել եւ երկու գոլային փոխանցում կատարել հոլանդական ՊՍՎ-ի դեմ խաղում (4:0), Աբուբաքարը դուբլի հեղինակ է դարձել շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ խաղում (2:1), Խիմենեսը մեկ գոլով է աչքի ընկել պորտուգալական «Բրագայի» դեմ խաղում  (3:3)։ Կամադան երկու գոլ է խփել Լոնդոնի «Արսենալին» (2:1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում