11:15  ,  29 նոյեմբերի, 2019

«Արսենալը» վերջին 27 տարվա վատագույն արդյունքն է գրանցել

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» «Էմիրեյթս» ստադիոնում մրցեց ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: Ունաի էմերիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով:

«Արսենալն» «Այնտրախտի» դեմ խաղում չկարողացավ հաղթանակ տանել 7-րդ անընդմեջ խաղում: Նման ցուցանիշ լոնդոնյան ակումբը գրանցել էր 1992 թվականի փետրվարին:

Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Արսենալը» 18 միավորով 8-րդ տեղում է: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալի» ֆուտբոլիստները դժգոհ են Էմերիի աշխատանքից և չեն ցանկանում շարունակել աշխատանքն իսպանացի մասնագետի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում