09:16  ,  29 նոյեմբերի, 2019

Ֆոնսեկա. «Ռոման» հրաշալի հանդիպում անցկացրեց

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Մենք հրաշալի հանդիպում անցկացրեցինք և կարևոր միավորներ վաստակեցինք: Հատկապես տպավորիչ էր առաջին խաղակեսը:

Վնասվածքից ապաքինված ֆուտբոլիստներին ժամանակ է հարկավոր մարզավիճակ ձեռք բերելու և թիմի խաղային համակարգում ընդգրկվելու համար»,- Ֆոնսեկայի խոսքը փոխանցում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ռոման» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Իստանբուլ Բաշակշեհիրի» նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ խաղի 72-րդ րոպեին:

J խմբի մրցաշարային աղյուսակում «Ռոման» 8 միավորով երկրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև առաջատար Մյոնխենգլադբախի «Բորուսիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս