21:41  ,  28 նոյեմբերի, 2019

ԵԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց հետնապահին (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ղազախական «Աստանային»: Ուլե-Գուներ Սուլշերի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով:

10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը: 55-րդ րոպեին ղազախստանցի պաշտպան Դմիտրի Շոմկոն խփեց «Աստանայի» պատասխան գոլը: 62-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան Դի՛Շոն Բեռնարդը դարձավ ինքնագոլի հեղինակ և զրկեց իր թիմին միավոր վաստակելու հնարավորությունից:

«Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով կշարունակի գլխավորել L խմբի մրցաշարային աղյուսակը: «Աստանան» 3 միավորով վերջին տեղում է:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր 

L խումբ

«Աստանա» (Ղազախստան) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 2:1 (տեսանյութ)

C խումբ

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 1:0

«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) - «Խետաֆե» (Իսպանիա)՝ 0:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով