20:40  ,  28 նոյեմբերի, 2019

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում իտալական «Ռոման» արտագնա խաղում կմրցի թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ:

Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է իր գլխավորած թիմի մեկնարկային կազմը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նոր է ապաքինվել վնասվածքից, հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին:

«Ռոմա». Պաու Լոպես - Սանտոն, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով - Դիավարա, Վերետու – Զանիոլո, Պելեգրինի, Կլույվերտ– Ջեկո։

Նշենք, որ «Իստանբուլ Բաշակշեհիր» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում