Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման ամենամսյա աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Եվրո-2020-ի վերջին երկու տուրերում Հունաստանի (0։1) եւ Իտալիայի (1։9) հավաքականներից կրած պարտություններից հետո նահանջել է երեք տեղով եւ այժմ 102-րդն է։
Լավագույն տասնյակում են Բելգիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան եւ Կոլումբիան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում