11:40  ,  28 նոյեմբերի, 2019

Կլոպ. «Նապոլիին» հաջողվեց ճնշում գործադրել մեզ վրա

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում իտալական «Նապոլիի» դեմ խաղում գրանցված ոչ ոքի արդյունքը:

«Ինձ դուր չեկավ՝ ինչպես «Լիվերպուլն» անցկացրեց առաջին խաղակեսի վերջին 15 րոպեն: Կարծում եմ, որ մենք չցուցադրեցինք այն խաղը, որը կարող էինք:

«Նապոլին» պայքարեց փլեյ-օֆֆ դուրս գալու համար և այդ պայքարի շնորհիվ նրանք կարողացան ճնշում գործադրել մեզ վրա և միավոր վաստակել»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Նապոլի» - «Լիվերպուլ» հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

E խմբում առաջատարը «Լիվերպուլն» է՝ 10 միավոր: «Նապոլին» 9 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով