01:54  +04,  28 նոյեմբերի, 2019

«Բարսելոնան» շանս չտվեց «Բորուսիային», «Լիվերպուլն» ու «Նապոլին» ոչ ոքի խաղացին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրում, F խմբի առաջատար «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Խաղի հաշիվը 29-րդ րոպեին Լիոնել Մեսիի փոխանցումից հետո բացեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: 33-րդ րոպեին Սուարեսի փոխանցումից հետո «Բարսելոնայի» կազմում իր 700-րդ հանդիպումը գոլով նշանավորեց Լիոնել Մեսին: 67-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խփեց «Բարսելոնայի» երրորդ գոլը:

«Բորուսիայի» միակ գոլը խաղի 77-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն:

Միաժամանակ ընթացած խաղում Միլանի «Ինտերը» 3:1 հաշվով առավելության հասավ «Սլավիայի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Աչքի ընկավ նաև բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

«Բարսելոնան» խմբային փուլի ավարտից 1 տուր առաջ ունի 11 միավոր և ապահովել է առաջատարի տեղը խմբի մրցաշարային աղյուսակում: «Բորուսիան» և «Ինտերն» ունեն 7-ական միավոր:

E խմբում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Լիվերպուլը» տնային խաղում չկարողացավ հաղթանակի հասնել իտալական «Նապոլիի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

E խումբ

«Գենկ» (Բելգիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 1:4

Մբվանա Սամատա, 85 - Պատսոն Դակա, 43, Տակումի Մինամինո, 45, Հի-Չան Ուանգ, 69, Բրաուտ Հալանդ, 87

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Նապոլի» (Իտալիա)` 1:1 (տեսանյութ)

Դեյան Լովրեն, 65 - Դրիս Մերտենս, 21

F խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 3:1 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 29, Լիոնել Մեսի, 33, Անտուան Գրիզման, 67 - Ջեյդոն Սանչո, 77

«Սլավիա» (Չեխիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 1:3 (տեսանյութ)

Թոմաս Սոուչեկ, 37 - Լաուտարո Մարտինես, 19, 88, Ռոմելու Լուկակու, 81

G խումբ

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2:2

Էմիլ Ֆորսբերգ, 90, 90+2 - Պիզի, 20, Վինիսիուս, 59

H խումբ

«Լիլ» (Ֆրանսիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 0:2

Հակիմ Զիյեկ, 2, Կուինսի Պրոմես, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս