01:24  ,  28 նոյեմբերի, 2019

Լուիս Սուարեսը «Բորուսիայի» դեմ խաղում «նոկդաունի» է ենթարկել հանդիպման մրցավարին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» տնային խաղում մրցում է Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հարվածից հետո գնդակը դիպավ խաղի գլխավոր մրցավարին, որը կորցրեց հավասարակշռությունն ու ստիպված եղավ ընդհատել հանդիպումը:

Նշենք, որ «Բորուսիայի» դեմ խաղում Լուիս Սուարեսը դարձել է 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում