00:52  ,  28 նոյեմբերի, 2019

Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Բորուսիայի» դեմ խաղում վնասվածք է ստացել:

22-ամյա հարձակվողին հանդիպման 26-րդ րոպեին փոխարինեց Անտուան Գրիզմանը: Վնասվածքի լրջության մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն արդեն երրորդ վնասվածքն է ստանում:

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English