16:23  ,  27 նոյեմբերի, 2019

Հայաստանի գավաթ․ Կիսաեզրափակիչում «Արարատ-Արմենիան» - «Գանձասար-Կապան», «Նոա» - «Ուրարտու»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Գանձասար-Կապանը» մրցեց անցած մրցաշրջանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Պայքարը շարունակում է նաեւ «Ուրարտուն», որը նվազագույն հաշվով պարտության մատնեց Վանաձորի «Լոռիին»։

Ավելի վաղ չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» 11։2 հաշվով հաղթել էր «Յունիոր Սեւանին», «Նոան» 1։0 հաշվով՝ «Վանին»։

Կիսաեզրափակիչում «Արարատ-Արմենիան» կմրցի «Գանձասար-Կապանի», «Նոան»՝ «Ուրարտուի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում