15:53  ,  27 նոյեմբերի, 2019

Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան» ու «Նոան» կիսաեզրափակիչում են

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի խաղում հյուրընկալվելիս 11։2 հաշվով առավելության հասավ «Յունիոր Սեւանի» նկատմամբ։

Կիսաեզրափակիչում է նաեւ Երեւանի «Նոան», որը մրցեց «Վանի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով վերջնամասում խփած գոլի շնորհիվ։

Մյուս երկու ուղեգրերը վիճարկում են «Գանձասար-Կապանն» ու «Ալաշկերտը» եւ «Ուրարտուն» ու «Լոռին»։ Այդ հանդիպումներում ընթանում է երկրորդ խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով