10:50  ,  27 նոյեմբերի, 2019

Լևանդովսկին՝ ՉԼ-ում «Բավարիայի» պատմության լավագույն ռմբարկու

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրում, Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում ուժերը չափեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ: Մյունխենյան ակումբը հաղթանակ տարավ 6:0 հաշվով:

«Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձավ պոկերի հեղինակ՝ Չեմպիոնների լիգայում իր խփած գոլերի քանակը դարձնելով 46: Այս ցուցանիշով Լևանդովսկին գերազանցեց Թոմաս Մյուլերին (43 գոլ) և դարձավ Չեմպիոնների լիգայում մյունխենյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Ռոբերտ Լևանդովսկին դարձավ նաև Չեմպիոնների լիգայի պատմության 5-րդ լավագույն ռմբարկուն: Առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 127 գոլ: Ռոնալդուին հաջորդում են Լիոնել Մեսին՝ 113 գոլ, Ռաուլը՝ 71 գոլ և Քարիմ Բենզեման՝ 63 գոլ:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում