23:52  ,  26 նոյեմբերի, 2019

«Գալաթասարայը» բաց թողեց հաղթանակը, «Բայերն» ուժեղ էր «Լոկոմոտիվից» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրում, թուրքական «Գալաթասարայը» տնային խաղում ուժերը չափեց բելգիական «Բրյուգեի» հետ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

«Գալաթասարայը» մոտ էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր առաջին հաղթանակը տանելուն, սակայն «Բրյուգեի» սենեգալցի կիսապաշտպան Կրեպին Դիատան հանդիպման ավելացված ժամանակում հավասարեցրեց խաղի հաշիվը: Թուրքական ակումբի միակ գոլը խաղի 11-րդ րոպեին խփեց թուրք հարձակվող Ադեմ Բյույուկը:

Միաժամանակ ընթացող խաղում Լևերկուզենի «Բայերն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Մոսկվայի «Լոկոմոտիվի» նկատմամբ:

Գերմանական թիմի կազմից աչքի ընկավ գերմանացի պաշտպան Սվեն Բենդերը: «Լոկոմոտիվի» ռուսաստանցի հարձակվող Ռիֆատ Ժեմալետդինովը դարձավ ինքնագոլի հեղինակ:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

A խումբ

«Գալաթասարայ» - «Բրյուգե»՝ 1:1 (տեսանյութ)

Ադեմ Բյույուկ, 11 - Կրեպին Դիատա, 90+1

D խումբ

«Լոկոմոտիվ» - «Բայեր»՝ 0:2 (տեսանյութ)

Ռիֆատ Ժեմալետդինով, 11 (ինքնագոլ), Սվեն Բենդեր, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English