18:14  ,  26 նոյեմբերի, 2019

WTA. Տարվա լավագույն թենիսիստուհու կոչման 5 թեկնածուները

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հրապարակել է տարվա լավագույն թենիսիստուհու կոչման հավակնորդների հնգյակը․ աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթի, Կանադայի ներկայացուցիչ Բիանկա Անդրեեսկու, ռումինացի Սիմոնա Հալեպ, ճապոնացի Նաոմի Օսակա, չեխ Կարոլինա Պլիշկովա։

Քվեարկությանը կմասնակցեն լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին։

2018-ին աշխարհի լավագույն թենիսիստուհի է ճանաչվել Սիմոնա Հալեպը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով