17:09  ,  26 նոյեմբերի, 2019

Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ի լավագույն քառյակում է եւ կմասնակցի եզրափակիչ փուլին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին։ Տիտղոսը կվիճարկեն ընդհանուր հաշվարկի չորս առաջատարները։

Լեւոն Արոնյանից բացի քառյակում են նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, չինացի Դին Լիրենը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 2-ից 8-ը Լոնդոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում