16:11  ,  26 նոյեմբերի, 2019

Tata Steel India․ Հաղթողը Մագնուս Կարլսենն է, Լեւոն Արոնյանը վերջինն է

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հաղթանակով ավարտվեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված արագ եւ կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարը։ Նորվեգացի գրոսմայստերը 36 հնարավորից վաստակեց 27 միավոր եւ 4 միավոր առաջ անցավ երկրորդ տեղը գրաված ամերիկացի Հիկարու Նակամուրայից։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 13 միավորով գրավեց վերջին տեղը։

Կայծակնային խաղի երկրորդ օրը Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց հնդիկներ Պենտալա Հարիկրիշնայի, Վիշվանաթան Անանդի, հոլանդացի Անիշ Գիրիի եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն,պարտվեց ամերիկացիներ Ուեսլի Սոյին ու Հիկարու Նակամուրային, հնդիկ Գուջրատի Վիդիտին, Մագնուս Կարլսենին, չինացի Դին Լիրենին։

Tata Steel Chess India-ն Grand Chess Tour-ի նախավերջին փուլն էր։

Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում