Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հակադոպինգային կանոնադրության համապատասխանության կոիմիտեն կազմակերպության գործադիր կոմիտեին հանձնարարել է Ռուսաստանին չորս տարով զրկել բոլոր միջազգային մրցումներից, այդ թվում է 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերից, ֆուտբոլի Եվրո-2020-ից, 2022թ․ աշխարհի առաջնությունից։
Լավագույն դեպքում, ռուս մարզիկներն ու թիմերը կարող են հանդես գալ չեզոք դրոշով, վատագույն դեպքում՝ առհասարակ չեն կարողանա մասնակցել մրցումների։
Այս հարցով վերջնական որոշում WADA-ն պետք է ընդունի դեկտեմբերի 9-ին նախատեսված գործկոմի նիստում։ Նախորդ դեպքերում, WADA-ն միշտ համաձայն է եղել համապատասխանության կոմիտեի հանձնարարականներին։
Նման խիստ հանձնարարականի պատճառը Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի խախտումներն են։ Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը կարգավիճակից զրկելու հարցը եւս կքննարկվի դեկտեմբերի 9-ի նիստում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում