15:15  ,  26 նոյեմբերի, 2019

WADA-ի կոմիտեն հանձնարարել է Ռուսաստանին 4 տարով հեռացնել միջազգային մրցումներից

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հակադոպինգային կանոնադրության համապատասխանության կոիմիտեն  կազմակերպության գործադիր կոմիտեին հանձնարարել է Ռուսաստանին չորս տարով զրկել բոլոր միջազգային մրցումներից, այդ թվում է 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերից, ֆուտբոլի Եվրո-2020-ից, 2022թ․ աշխարհի առաջնությունից։ 

Լավագույն դեպքում, ռուս մարզիկներն ու թիմերը կարող են հանդես գալ չեզոք դրոշով, վատագույն դեպքում՝ առհասարակ չեն կարողանա մասնակցել մրցումների։

Այս հարցով վերջնական որոշում WADA-ն պետք է ընդունի դեկտեմբերի 9-ին նախատեսված գործկոմի նիստում։ Նախորդ դեպքերում, WADA-ն միշտ համաձայն է եղել համապատասխանության կոմիտեի հանձնարարականներին։

Նման խիստ հանձնարարականի պատճառը Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի խախտումներն են։ Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը կարգավիճակից զրկելու հարցը եւս կքննարկվի դեկտեմբերի 9-ի նիստում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս