15:47  ,  25 նոյեմբերի, 2019

Բարձրագույն խումբ․ «Փյունիկը» հաղթեց 8։2 հաշվով

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի վերջին խաղում փոխչեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց հետնապահ «Երեւանին» եւ հաղթեց 8։2 հաշվով։

«Փյունիկը» 19 միավորով 7-րդ տեղում է եւ չեմպիոնական խմբից հետ է 2 միավոր։ 6-րդ տեղում ընթացող «Նոան» է վաստակել 21 միավոր։ «Երեւանն» առանց միավորի վերջին տեղում է։

Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Երեւան» - «Փյունիկ»՝ 2։8

Ռամազան Իսաեւ, 58, Աբրահամ Պորտուգալյան, 78 - Ալիկ Առաքելյան, 14, Դենիս Մահմուդով, 16, 11մ, 20, 32, 77, Արմեն Մանուչարյան, 25, Սերգեյ Շեւչուկ, 29, Արթուր Միրանյան, 85, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English