16:15  ,  25 նոյեմբերի, 2019

Տիգրան Բարսեղյան․ ԱԵԿ-ի տարբերակը լուրջ է

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն անդրադարձել է հնարավոր տեղափոխությանը հունական ԱԵԿ։

«Առայժմ որեւէ մեկի հետ պայմանագիր չեմ կնքել, բայց ԱԵԿ-ի տարբերակը լուրջ է։ Այլ տարբերակների մասին չեմ ցանկանում խոսել։

Հիմա ցանկանում եմ միայն լինել ընտանիքիս հետ, զբոսնել, գնումներ անել, ձուկ որսալ»,- Տիգրան Բարսեղյանի խոսքը մեջբերում է Sports.kz-ն։

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ղազախական «Կայսարի» հետ ավարտվել է։  Ղազախստանի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 29 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 4 գոլային փոպանցում՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English