15:11  ,  25 նոյեմբերի, 2019

Լեգենդար Ջեսի Օուենսի օլիմպիական մեդալը կվաճառվի աճուրդում առնվազն 2 միլիոն դոլարով

1936թ․ Բեռլինի Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, լեգենդար ամերիկացի աթլետ Ջեսի Օուենսի ոսկե օլիմպիական մեդալը կվաճառվի աճուրդում առնվազն 2 միլիոն դոլարով, հաղորդում է Mirror-ը։ Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերին Նյու Ջերսիում։

2013-ին Օուենսի ոսկե մեդալներից մեկը վաճառվել էր 1,1 միլիոն ֆունտ ստերլինգով։

Բեռլինի Օլիմպիական խաղերում Օուենսը հաղթել է 100 եւ 200 մետր վազքում, հեռացատկում, ԱՄՆ-ի թիմի կազմում՝ 4 անգամ 100 մետր փոխանցավազքում։

Օուենսը մահացել է 1980թ․ մարտին։ 1979թ․ դեկտեմբերին նրա մոտ ախտորոշվել էր թոքի քաղցկեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English