11:15  ,  25 նոյեմբերի, 2019

Սուլշեր. «Մանչեսթեր Յունայթեդը» հանձնվելու իրավունք չունի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 13-րդ տուրի՝ «Շեֆիլդի» հետ խաղում գրանցված ոչ ոքի արդյունքը:

«Մենք սկսեցինք ֆուտբոլ խաղալ 70-րդ րոպեից հետո: Իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդը» չպետք է սկսի հաղթանակի համար պայքարել խաղի վերջին րոպեներին: Վստահ եմ, որ թիմի ֆուտբոլիստները ցանկանում են հաղթել, սակայն մեծամասնություն կազմող երիտասարդ խաղացողները չգիտեն՝ ինչպես հասնել այդ հաղթանակին:

Եթե նախորդ մրցաշրջանում մենք հանձնվեցինք, ապա այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» դրա իրավունքը չունի»,- նորվեգացի մասնագետի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։

Անգլիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English