01:00  ,  25 նոյեմբերի, 2019

Իսպանիան Նադալի եւ Բաուտիստա-Ագուտի հաղթանակների շնորհիվ նվաճեց Դեւիսի գավաթը

Իսպանիան 6-րդ անգամ նվաճեց Դեւիսի գավաթը՝ թենիսի տղամարդկանց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության հաղթողի կոչումը։ Եզրափակիչում իսպանացիները մրցեցին առաջին անգամ եզրափակիչ դուրս եկած Կանադայի հավաքականի հետ։

Պայքարն ավարտվեց մենախաղում՝ 2։0։ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը 7։6 (7։3), 6։3 հաշվով հաղթեց Ֆելիքս Օժե-Ալյասիմին։ Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը մրցեց Դենիս Շապովալովի հետ եւ առավելության հասավ 6:3, 7:6 (9:7) հաշվով։

Կիսաեզրափակիչում Իսպանիան հաղթել էր Մեծ Բրիտանիային, Կանադան՝ Ռուսաստանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում