22:21  ,  24 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» 0։2-ից հետո 7 րոպեում 3 գոլ խփեց, սակայն բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։

Ընթացքում անգլիացի գլխավոր մարզիչ Կրիս Ուիլդերի ղեկավարությամբ հանդես եկող «Շեֆիլդ Յունայթեդը» հաղթում էր 2։0 հաշվով։

Շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Ֆլեկը 19-րդ րոպեին առաջ մղեց դաշտի տերերին, 52-րդ րոպեին էլ գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Լի Մուսեին, որը կրկնապատկեց հաշիվը։

Սակայն երկրորդ խաղակեսում մանչեսթերյան թիմը 7 րոպեում երեք գոլ խփեց՝ առաջ անցնելով հաշվի մեջ։ Աչքի ընկան անգլիացի պաշտպան Բրենդոն Ուիլյամսը, անգլիացի հարձակվողներ Մեյսոն Գրինվուդն ու Մարկուս Ռեշֆորդը։

Վերջին րոպեին դաշտի տերերին պարտությունից փրկեց շոտլանդացի հարձակվող Օլիվեր Մաքբարնիի գոլը՝ 3։3։ 

«Շեֆիլդ Յունայթեդը» 18 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Մանչեսթեր Յունայթեդը» 9-րդն է՝ 17 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3։3 (տեսանյութ)

Ջոն Ֆլեկ, 19, Լի Մուսե, 52, Օլիվեր Մաքբարնի, 90 - Բրենդոն Ուիլյամս, 72, Մեյսոն Գրինվուրդ, 77, Մարկուս Ռեշֆորդ, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում