19:55  ,  24 նոյեմբերի, 2019

«Ռոման» խնդիրներ չունեցավ, «Լացիոն» հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ռոման» հյուրընկալեց «Բրեշիային»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։ Աչքի ընկան պաշտպաններ, անգլիացի Կրիս Սմոլինգն ու իտալացի Ջանլուկա Մանչինին եւ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր «Ռոմայի» կազմում։

«Ռոման» 25 միավորով չորրորդ տեղում է։ Երրորդ տեղում է 27 միավոր վաստակած մայրաքաղաքային «Լացիոն», որն արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ռոմա» - «Բրեշիա»՝ 3։0 (տեսանյութ)

Կրիս Սմոլինգ, 49, Ջանլուկա Մանչինի, 57, Էդին Ջեկո, 66

«Սասուոլո» - «Լացիո»՝ 1։2 (տեսանյութ)

Ֆրանչեսկո Կապուտո, 45 - Չիրո Իմոբիլե, 34, Ֆելիպե Կայսեդո, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում