01:54  ,  24 նոյեմբերի, 2019

«Ռեալի» հաղթանակը՝ 3։1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը մրցակցին պարտության մատնեց 3։1 հաշվով։

«Ռեալը» 28 միավորով հավասարվեց առաջատար «Բարսելոնային», սակայն գոլերի տարբերությամբ երկրորդ տեղում է։ «Բարսելոնան» ու «Ռեալն» անցկացրել են 13-ական հանդիպում։ «Ռեալ Սոսյեդադը» 14 խաղից հետո 23 միավորով 5-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 3։1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 37, Ֆեդերիկո Վալվերդե, 47, Լուկա Մոդրիչ, 74 - Վիլիան Ժոզե, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English