23:23  ,  23 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 2։1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական դիմակայությունում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմին առաջ մղեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն։ Սակայն արդեն առաջին խաղակեսում մանչեսթերյան թիմը բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույների եւ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզի գոլերի շնորհիվ հաշիվը դարձրեց 2։1։ Ավելացված ժամանակում դաշտի տերերի երրորդ գոլը խփեց անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։

«Մանչեսթեր Սիթին» 28 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Չելսին» նահանջեց չորրորդ տեղ՝ 26 միավոր։ Առաջատար «Լիվերպուլն» ունի 37, երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթին»՝ 29 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 2։1 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 29, Ռիյադ Մահրեզ, 37  - Նգոլո Կանտե, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով