21:21  ,  23 նոյեմբերի, 2019

Դեւիսի Գավաթ․ Կանադան հաղթեց Ռուսաստանին եւ առաջին անգամ կխաղա եզրափակիչում

Կանադայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Դեւիսի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Թենիսի տղամարդկանց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնությունն անցկացվում է 1900 թվականից, Կանադայի լավագույն արդյունքը եղել էր 1913 եւ 2013 թվականների կիսաեզրափակիչները։

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող եզրափակիչ փուլում Կանադան 2։1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի թիմի նկատմամբ։

Վճռական եղավ զուգախաղը, ռուսաստանցիներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը 1։2 հաշվով պարտվեցին Դենիս Շապովալովին եւ Վաշեկ Պոսպիշիլին։

Մենախաղում Խաչանովը պարտվել էր Շապովալովին, Ռուբլյովը հաղթել էր Պոսպիշիլին։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են Իսպանիան ու Մեծ Բրիտանիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում