20:54  ,  23 նոյեմբերի, 2019

«Լիվերպուլի» եւ «Լեսթերի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Լիվերպուլն» արտագնա հանդիպում անցկացրեց լոնդոնյան «Քրիսթալ Փելասի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով եւ 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Երկրորդ տեղում գտնվող «Լեսթեր Սիթին» հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի ղեկավարությամբ 2։0 հաշվով հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ եւ վաստակեց 29 միավոր։

«Արսենալը» չհաղթեց 5-րդ տուրում անընդմեջ։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» եւ ավելացված ժամանակում փրկվեց պարտությունից՝ 2։2։ «Արսենալը» 18 միավորով 6-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ»՝ 1։2 (տեսանյութ)

Վիլֆրիդ Զահա, 82 - Սադիո Մանե, 49, Ռոբերտո Ֆիրմինո, 85

«Բրայթոն» - «Լեսթեր»՝ 0։2 

Այոսե Պերես, 64, Ջեյմի Վարդի, 82, 11մ

«Արսենալ» - «Սաութհեմփթոն»՝ 2։2 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազեթ, 18, 90+6 - Դենի Ինգս, 8, Ջեյմս Ուորդ-Պրաուս, 71

Չիրացրած 11մ՝ Ջեյմս Ուորդ-Պրաուս, 71

«Բորնմութ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։2

Սթիվ Քուկ, 59 - Ժոաու Մոտինյու, 21, Ռաուլ Խիմենես, 31

Հեռացում՝ Սայմոն Ֆրենսիս («Բորնմութ»), 37, երկրորդ դեղին քարտ

«Էվերթոն» - «Նորվիչ»՝ 0։2

Թոդ Քանթվել, 54, Դենիս Սրբենի, 90+2

«Ուոթֆորդ» - «Բարնլի»՝ 0։3

Քրիս Վուդ, 53, Էշլի Բարնս, 82, 11մ Ջեյմս Տարկովսկի, 88

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում