20:20  ,  23 նոյեմբերի, 2019

«Բավարիան» Ֆլիկի ղեկավարությամբ դարձյալ հաղթեց 4։0 հաշվով (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» մրցակցի խաղադաշտում 4։0 հաշվով պարտության մատնեց «Դյուսելդորֆին»։ Խորվաթ Նիկո Խովաչի պաշտոնանկությունից հետո չեմպիոնները երկրորդ հանդիպումն անցկացրին 54-ամյա գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ եւ հաղթեցին նույն հաշվով։ Անցած տարում «Բավարիան» 4։0 հաշվով հաղթել էր նաեւ Դորտմունդի «Բորուսիային»։

«Բավարիան» 24 միավորով երկրորդ տեղում է եւ արդեն 1 միավոր է հետ առաջատար Մյոնխենգլադբախի «Բորուսիայից», որն այս տուրում 0։2 հաշվով պարտվեց «Ունիոն Բեռլինին»։

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Դյուսելդորֆ» - «Բավարիա» 0։4 (տեսանյութ)

Բենժամեն Պավար, 11, Կորենտին Տոլիսո, 27, Սերժ Գնաբրի, 34, Ֆիլիպե Կոուտինյո, 70

«Ունիոն Բեռլին» - «Բորուսիա Մ»՝ 2։0

Էնտոնի Ուջա, 15, Յուլիան Ռյուերսեն, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով