20:03  ,  23 նոյեմբերի, 2019

Մոուրինյո. Կարևորը հաղթանակն է, իսկ թերությունները պետք է շտկել

Անգլիական «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Պրեմյեր լիգայի 13-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում տարած հաղթանակի մասին:

«Կարևորը հաղթանակն է, իսկ թերությունները պետք է շտկել: Գոհ էի մինչև այն պահը, երբ մենք 2 գոլ բաց թողեցինք:

Այնուամենայնիվ, մենք լավ հանդիպում անցկացրեցինք և կարևոր միավորներ վաստակեցինք»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմն» արտագնա խաղում հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ 3:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս