19:57  ,  23 նոյեմբերի, 2019

«Յուվենտուսն» ուժեղ էր «Ատալանտայից»

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ատալանտային» եւ տարավ կամային հաղթանակ 3։1 հաշվով։

Իտալացիո Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմին պարտությունից փրկեց արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի դուբլը վերջնամասում։ Ավելացված ժամանակում աչքի ընկավ նաեւ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։

«Յուվենտուսը» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած Միլանի «Ինտերի» նկատմամբ։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ատալանտա» - «Յուվենտուս»՝ 1։3 (տեսանյութ)

Ռոբի Գոզենս, 56 - Գոնսալո Իգուաին, 74, 82, Պաուլո Դիբալա, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով