18:38  ,  23 նոյեմբերի, 2019

Ֆոնսեկան ներկայացրել է «Ռոմայի» հայտացուցակը

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացրել է հայտացուցակը Իտալիայի առաջնության 13-րդ տուրի խաղին։ «Ռոման» կընդունի «Բրեշիային»։

Հռոմեական թիմի հայտացուցակից դարձյալ բացակայում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն ապաքինվել է աճուկի մկանային վնասվածքից հետո եւ անցկացնում է լիարժեք մարզումներ։

Նոյեմբերի 24-ին նախատեսված «Ռոմա» - «Բրեշիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով