13:28  ,  23 նոյեմբերի, 2019

Կադրից դուրս. Մոուրինյոյի առաջին 48 ժամերը «Տոտենհեմում»

«Տոտենհեմի» մամուլի ծառայությունը հատուկ տեսանյութ է պատրաստել՝ ներկայացնելով պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի առաջին 48 ժամերը լոնդոնյան ակումբում:

Ժոզե Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 20-ին՝ փոխարինելով արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին:

Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ Լոնդոնի «Տոտենհեմն» առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 23-ին: Պրեմյեր լիգայի 13-րդ տուրում լոնդոնցիները կհյուրընկալվեն «Վեսթ Հեմին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում