11:50  ,  23 նոյեմբերի, 2019

Պրեմյեր լիգայի ֆավորիտն՝ ըստ Լուիս Սուարեսի

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարծիք է հայտնել Անգլիայի առաջնության չեմպիոնական մրցավազքի վերաբերյալ:

Ուրուգվայցի հարձակվողի կարծիքով՝ իր նախկին ակումբ «Լիվերպուլը» բացահայտ ֆավորիտ է չեմպիոնության համար պայքարում և դժվար թե թույլ տա, որ միավորների քանակով «Մանչեսթեր Սիթին» հավասարվի իրեն:

««Լիվերպուլը» հրաշալի մրցաշրջան է անցկացնում, և ես չեմ կարծում, որ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը բաց կթողնի չեմպիոնությունը Պրեմյեր լիգայում: 

«Լիվերպուլը» միավորների մեծ տարբերությամբ առաջ է անցել մրցակիցներին, սակայն չպետք է մոռանանք, որ սա ֆուտբոլ է, որտեղ ամեն ինչ կարող է տեղի ունենալ»,- 32-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է ESPN-ն:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 12-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 9 միավորով գերազանցում է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս