10:12  ,  23 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի». Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի Պրեմյեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էյթիհադ» ստադիոնում կհյուրընկալի Լոնդոնի «Չելսիին»: 

Բուքմեյքերները հանդիպման բացահայտ ֆավորիտ համարում են Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիին», որի հաղթանակը գնահատվել է 1.40 գործակցով: Ոչ ոքին ստացել է 5.00, «Չելսիի» հաղթանակը՝ 6.50 գործակիցը:

Պրեմյեր լիգայի 12-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 25 միավորով չորրորդ տեղում է: «Չելսին», որը 1 միավորով գերազանցում է մանչեսթերյան թիմին, երրորդ տեղում է:

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Օրվա բոլոր հանդիպումների անցկացման ժամերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում