00:30  ,  23 նոյեմբերի, 2019

«Գանձասար-Կապանը» բողոք կներկայացնի ՀՖՖ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 14-րդ տուրի՝ «Արարատ» - «Գանձասար-Կապան» խաղում հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի գործողությունների վերաբերյալ «Գանձասար-Կապանը» բողոք կներկայացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Արարատի» հետ հանդիպման 92-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը նշանակել է ոչ միանշանակ 11 մետրանոց, որը էապես ազդել է խաղի վերջնական ելքի վրա։

Այդ կապակցությամբ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը առաջիկայում պատրաստվում է բողոք ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ Ակումբի ներկայացուցիչն այդ մասին արդեն նշել է խաղի արձանագրությունում»,- ասված է «Գանձասար-Կապանի» տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Արարատ» - «Գանձասար-Կապան» հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Հանդիպման ավելացված ժամանակում Արտակ Սիմոնյանը «Գանձասար-Կապանի» դարպասին նշանակեց ոչ միանշանակ 11 մետրանոց հարված և զրկեց Կապանը ներկայացնող թիմին հաղթանակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում