00:11  ,  23 նոյեմբերի, 2019

Ռոնալդուն՝ «Յուվենտուսի» հայտացուցակից դուրս մնալու մասին (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Իտալիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ խաղի հայտացուցակում իր բացակայությանը:

34-ամյա հարձակվողը գրառում է կատարել Թվիթերի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ ցանկանում է հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնալ:

«Կենտրոնացած եմ իմ ապաքինման վրա, որպեսզի հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնամ»,- գրել է Ռոնալդուն՝ գրառմանը կից տեղադրելով նաև «Յուվենտուսի» մարզումից լուսանկար:

«Յուվենտուս» - «Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English